Ֆալկաոն բաց կթողնի «Բայերի» հետ խաղը
«Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի կարող մասնակցել «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպմանը։ Այս տեղեկությունը հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը։ Նախախաղային մամուլի ասուլիսում պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Նիցցայի» հետ շաբաթօրյա խաղում Ֆալկաոյի ստացած վնասվածքն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր։
«Ֆալկաոն չի խաղա։ Վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, սակայն նա չի հասցնի վերականգնվել մինչև առաջիկա հանդիպումը»,- Ժարդիմի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Ֆալկաոն ամռանն է «Չելսիից» վերադարձել «Մոնակո»։ 30-ամյա ֆուտբոլիստը հասցրել է մասնակցել Ֆրանսիայի առաջնության 3 խաղի՝ խփելով 1 գոլ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան