Տանտիրոջ բղավելուց հետո ավազակային հարձակում գործած անձը փախել է տնից
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող խանութներից մեկը և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել սեփականատիրոջ նկատմամբ:
Մասնավորապես՝ օղու շշով հարվածել է նրա գլխին, որն սկսել է բղավել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 26-ին Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Նույն օրը խանութի սեփականատերը ճանաչվել է տուժող:
Ըստ աղբյուրի, քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 25-ամյա երիտասարդ։ Վերջինը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան