«Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են՝ բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։ Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու էին այդ հավաստիացումները։
Ասում են նաև, ամեն օր ՔԿՀ–ում ինչ-որ բան փչանում, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ, ասես, «թքով կպցրած» լինի։ Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին էլ են շատ բան ասում, բայց լսողն ով է»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան