Գյուղոլորտում 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի
«Մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը»: Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների համաժողովին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառման նպատակն է ներկայացնել և քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը:
Գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:
«Այս ծրագրի շրջանակում շուրջ 7.6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից, ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը»,-նշել է նախարարը:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական.Եվրամիության հետ արդեն առկա է նախնական համաձայնություն 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ, Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան