2 համարի երթուղայինում գողացել են տարեց կնոջ դրամապանակը
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները սեպտեմբերի 26-ին գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 36 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Սուրեն Ա.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, պարզվել է, որ նա թիվ 2 երթուղային միկրոավտոբուսում 63-ամյա Ռոզա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, տարբեր քարտեր և բանկային քարտի գաղտնաբառ:
Ըստ աղբյուրի, գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել է թիվ 58 երթուղայինի գրպանահատը
- Գրպանահատության դեպք թիվ 75 երթուղու ավտոբուսում
- 267 համարի երթուղայինի գրպանահատը կալանավորվել է. Ոստիկանություն
- Գրպանահատ 39 համարի երթուղայինում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան