Հայաստանում էլեկտրոնային գնումների լրջության մասին խոսելը հեքիաթի ժանրից է. Տնտեսագետ
Հայաստանում արդեն մի քանի տարի ներդրված էլեկտրոնային գնումների համակարգը, Թրանսփարենսի ինթերնեշնլ (ԹԻ) գնումների քաղաքականության գծով փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, պարզապես չկա:
«Մենք չունենք էլեկտրոնային գնումների համակարգ», -այսօր 2015-2016թթ. Հայաստանի պետական գնումների համակարգում Թրանսփարենսի ինթերնեշնլ (ԹԻ) ընկերության կատարած մոնիտորինգի արդյունքների ներկայացման ժամանակ հայտարարեց տնտեսագետը:
Նրա խոսքով, բիզնես ունեցողների 3 տոկոսն է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում, ինչը Մանուկյանի որակմամբ, «ծիծաղելի թիվ է»: Իսկ էլեկտրոնային գնումների կայքով հայտարարված գնումների 22 տոկոսը լուծարվում է:
«Այսինքն՝ ամեն հինգերորդ մրցույթը չի կայանում: Հայաստանում էլեկտրոնային գնումների լրջության մասին խոսելը հեքիաթի ժանրից է», -եզրակացրեց Մանուկյանը:
Փորձագետը վստահ է, որ էլեկտրոնային գնումների միջոցով համակարգում կոռուպցիոն ռիսկերը «չեն կարող լուծվել»: «Եթե կա կոռուպցիոն ռիսկ, ապա այդ ռիսկը փոխանցվում է էլեկտրոնային համակարգ, հետևաբար կոռուպցիոն ռիսկերից պետք է զերծ պահել համակարգը և նոր միայն անցում կատարել էլեկտրոնային համակարգի»,-նշեց Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան