Թայսոն Ֆյուրիին 10 օր ժամանակ են տվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին, ով առողջական խնդիրների պատճառով կրկին անգամ հետաձգել է IBF-ի, IBO-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ նախատեսված ռևանշ-մենամարտը, 10 օրվա ընթացքում պետք է բժշկական հետազոտության փաստաթղթեր ներկայացնի: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Եթե Ֆյուրին կարողանա ապացուցել, որ իսկապես վատառողջ է, ապա մենամարտը կարող է հետաձգել 180 օրով: Հակառակ դեպքում մարզիկը կզրկվի չեմպիոնական գոտուց:
Հիշեցնենք, որ սկզբում մրցամարտը պետք է կայանար հուլիսի 9-ին, սակայն այն հետաձգվել էր` Թայսոն Ֆյուրիի վնասվածքի պատճառով: Նոր ամսաթիվ էր նշանակվել հոկտեմբերի 29-ը, սակայն հիմա էլ Ֆյուրին պատճառաբանել է, թե առողջական խնդիրներ ունի և չի կարող մասնակցել մրցամարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան