Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար
Կայացել են շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրի հանդիպումները։ Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը հաղթանակ է տոնել և ունի 2,5 միավոր: Տղաների խմբում Շանթ Սարգսյանը պարտվել է, Արթուր Դավթյանը պարտիան ավարտել է հաղթանակով։ Այս պահին նրանք ունեն համապատասխանաբար 3 և 4 միավոր։ Այս մասին տեղեկացնում է chess.am-ը:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Արփինե Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել և ունի 3 միավոր: Տղաների խմբում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել և այժմ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Սիրանուշ Ղուկասյանը նույնպես իր խաղն ավարտել է հաղթանակով և այս պահին 4 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները։ Իսկ տղաների խմբում հանդես եկող Արամ Հակոբյանն ու Մանուել Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ։ Պայքարն ավարտվել է Պետրոսյանի հաղթանակով, ով այս պահին 4,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Արամ հակոբյանը 3․5 միավորով 5-րդն է։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան