Նոր Նորքի նախկին թաղապետի դեմ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Նոր Նորքի նախկին թաղապետ, այժմ տրանսպորտի և կապի նախարարության «Հատուկ կապ» ՓԲԸ տնօրեն Մելիք Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Թերթի աղբյուրները հայտնել են, որ քրեական գործի հիմքում դրված է այն հանգամանքը, որ նա թաղապետ եղած ժամանակ չարաշահել է պաշտոնական դիրքը: «Խոսքն էժան գներով հողեր գնելու և դրանք թանկով վաճառելու մասին է, օրինակ` նա երկու հողամաս գնել է, ընդհանուր առմամբ, 3 մլն. դրամով, սակայն այն վաճառել է մոտ 47մլն.-ով: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Մելիք Գասպարյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա զրպարտություն է, ինքը եղել է քննչականում, բացատրություն է տվել, քննությունն ընթանում է, և այն պետք է կարճվի: Ինչ վերաբերում է հողերն էժան գնով ձեռք բերելուն և թանկով վաճառելուն, նախկին թաղապետն ասաց. «Ձեռք եմ բերել, դա եղել է ապօրինի կառույց, որն օրինականացրել եմ, բոլոր վճարումները կատարել, դա իմ սեփականությունն է, իմ շինությունը, որևէ խնդիր չկա»: Հիշեցնենք, որ Մելիք Գասպարյանը 2012թ. թաղապետի պաշտոնից հեռանալուց 5 ամիս անց նոր պաշտոն էր ստացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան