ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 9 ձեռնպահ և 2 դեմ ձայներով:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երեկ նախագծի քննարկման ժամանակ ինքը և այլ պատգամավորներ դիտողություններ են արել, առաջարկներ ներկայացրել և հիմա ուզում են իմանալ՝ դրանք ընդունվելու են, թե ոչ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկումներ կլինեն:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և վերացնել Քաղաքաշինության նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Գ. Ջհանգիրյան. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ակտիվությունը մի քիչ պասիվ պետք է լինի
- Նոր մոտեցումների մեկնարկ է. Ա. Հովհաննիսյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
- Ճիշտ կլինի սկզբից Կառավարության ծրագիրը հաստատել, հետո ՝ կառուցվածքը. Հրանտ Բագրատյան
- ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
- Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
- Մի քանի նախարարություն կանվանափոխվի, մեկը կվերափոխվի կոմիտեի
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան