Apple-ի նոր մոդելների վաճառքից ստացված գումարը ռուսական շուկայում անցել է 2 մլրդ-ը
Hi-Tech Mail.Ru-ի փորձագետների հաշվարկներով՝ նոր մոդելի iPhone 7-ը և 7 Plus-ի հայտ գալով ռուսական շուկայում , առաջին հանգստյան օրերին ռուսները սմարթֆոնների վրա ծախսել են 2 մլրդ-ից ավելի գումար:
Ճգնաժամից ի վեր Apple-ի վաճառքի այդպիսի տվյալներ առաջին անգամ են գրանցվել:
«Российская газета»-ի փոխանցմամբ, նախորդ տարվա iPhone 6s և 6s Plus մոդելների վաճառքը Ռուսաստանում երկու անգամ ավելի քիչ է եղել, քան այս տարվա մոդելները. ընդհանուր առմամբ այս հանգստյան օրերին վաճառվել է 15 հազար հատ:
Փորձագետների կարծիքով, 7 Plus-ը այս տարի իր հեղինակությամբ չի հաղթել հիմնական տարբերակին՝ iPhone 7-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան