Էլարդայսը կարող է հեռացվել Անգլիայի հավաքականից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից: 61-ամյա մասնագետը հայտնվել է բավականին մեծ հակակոռուպցիոն սկանդալի մեջ:
Ինչպես տեղեկացնում է «The Telegraph»-ը, այսօր Էլարդայսը հանդիպել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարների հետ և ներկայացրել իր վարկածը, սակայն դա ոչինչ չի տվել, քանի որ ասոցիացիան մտադիր է մոտ ժամանակներս պաշտոնանկ անել նրան:
Հիշեցնենք, որ Էլարդայսը գլխավորել է Անգլիայի ազգային հավաքականը 67 օր առաջ: Նրա ղեկավարությամբ անգլիացիներն աշխարհի 2018 թ. առաջնությունում հաղթել են Սլովակիայի հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան