Նունե Մանուկյան. Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է
Տուրիզմի ոլորտում աճ պահանջելուց առաջ պետությունը պետք է լուրջ ծրագրեր իրականացնի, գումարներ ներդնի, միջազգային ցուցահանդեսների մասնակցի: Զբոսաշրջության օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:
«Հայաստանը դրսում մեծ փիարի կարիք ունի»,-նշեց Մանուկյանը:
Նրան զարմացրել է հարևան երկրի պետբյուջեից ոլորտի զարգացման համար տրամադրվող գումարի չափը. «Ես շատ վատ զգացի, երբ համեմատեցի այն գումարի հետ, որը տրամադրվում է Հայաստանի պետական բյուջեով: Հարևան երկրում տրամադրվում է 12 մլն դոլար, իսկ Հայաստանում՝ մոտ 400 հազար դոլար»:
Նա ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին համեմատում է այն կնոջ հետ, ում տան ուտելիքը քիչ է, սակայն կարողանում է գեղեցիկ սեղան փռել:
Հայաստանի տարբեր համայնքներում կազմակերպվող փառատոները, բանախոսի դիտարկմամբ, նպաստում են համայնքների զարգացմանն ու գյուղական տուրիզմի զարգացմանը: Դրանց ևս պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի:
«Հայաստանի պոտենցիալը էկոտուրիզմն է: Օրինակ, գինու փառատոնը տուրօպերատորները ներառում են փաթեթներում, դրանք լավ վաճառվում են հատկապես ռուս զբոսաշրջիկների շրջանում»,-ասաց Ն. Մանուկյանը:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապերսյանն էլ նշում է, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ միջազգային հեղինակավոր հեռուստաընկերությունների՝ CNN-ի, Euronews-ի միջոցով գովազդել երկիրը, նկարհանվել ու լյան տարածումէ գտել «Հայատան Նոյի երկիր» ֆիլմը:
«Այնպես չէ, որ ընդհանրապես միջոցներ չեն տրամադրվում: 400 հազար դոլարը զբոսաշրջության աջակացման ծառայություններին տրամադրվող ամենամյա ծրագիրն է, ժամանակ առ ժամանակ իրականացվում են լրացուցիչ ծրագրեր»,-ասաց վարչության պետը:
Ապրեսյանի խոսքով, իրենք այս տարիների ընթացքում կարողացել են եղած միջոցներն առավել արդյունավետ ծախսել:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջություն. «Առաջին կիսամյակում կարող էինք ունենալ ոչ թե 2,4 տոկոս աճ, այլ ավելի շատ»
- Սյունիքի մարզի զբոսաշրջային կենտրոնները ներկայացվում են պարսկալեզու լսարանին
- Զարմանալի փաստեր Հայաստանի մասին. «The telegraph»-ի անդրադարձը
- «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը՝ Հայաստանի 60 համայնքում
- Սևանի գրավչությունները ներկայացվում են պարսկալեզու լսարանին
- Հունաստանի դեսպան. Վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանը կդառնա տուրիզմի երկիր
- Ըստ կանխատեսումների՝ 2016-ին Հայաստան կայցելի 5%-ով ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին