Քննարկում` ֆուտզալի Հայաստանի առաջնության 8 թիմերի ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 1-ին մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի 2016/2017 թթ. առաջնությունը: Մրցաշարի մեկնարկից առաջ այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում առաջնության մասնակից 8 թիմերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպումը կազմակերպել էր ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը և ՀՖՖ Ֆուտզալի և կանանց կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ֆուտզալի առաջնության անցկացման կանոնակարգին, մարզադահլիճների ընդունման պայմաններին, մրցավարության և տեսուչների աշխատանքի, հանդիպումների կազմակերպման և տեսագրման, ֆուտբոլիստների գրանցման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան