
Արա Բաբլոյանի առաջարկությունն ընդունվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ նախագծերի առաջին ընթերցումից հետո պատգամավոր Արա Բաբլոյանի կողմից ստացվել է առաջարկություն, որի հիման վրա օրենքի նախագծերում կատարվել է փոփոխություն՝ օրենքի կիրարկման ժամանակ տարընթերցումները բացառելու նպատակով:
«Խոսքը գնում է նախագծում փոխնակ մայր հանդես գալու համար սահմանված երկու սահմանափակումները թվարկելիս՝ առաջարկվել է դրանց միջև կիրառել կամ շաղկապը, որպեսզի պայմաններից թեկուզ մեկի առկայությունը հիմք հանդիսանա սահմանափակում կիրառելու համար: Խոսքը գնում է բժշկական ցուցումների կամ նախկինում առնվազն երկու անգամ փոխնակ մայր հանդես գալու հանգամանքի վերաբերյալ»,- ներկայացրեց Ս. Խաչատրյանը: