Տնտեսություն 18:51 28/09/2016 Հայաստան

Գուրգեն Արսենյանը հասկացել է՝ ով է Հարկային նոր օրենսգրքի շահառուն

Ազգային ժողովում Հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ  ԱԺ  պատգամավոր Գուրգեն Արսենյանը նշեց՝ քննարկվում  է մի փաստաթուղթ, որը կենսական նշանակություն է ունենալու ՀՀ տնտեսության հետագա կյանքի համար:

«Փաստաթղթի քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ն է։ Շատ խոսուն է այն փաստը, որ այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ընթացքում ելույթ ունեցող պատգամավորներից ոչ մեկը ՀՀԿ-ական չէ։ Դուք չե՞ք պաշտպանում ձեր օրենսգիրքը և ելույթ ունենալ, բացատրել հասարակությանը, որ կարևոր և լավ բան եք անում։ Ո՞ւր են Ձեր ելույթ ունեցողներն ու պաշտպանները։ Սա քաղաքական գնահատական է, սա խոսում է  այն մասին, որ կա՛մ խուսափում եք դրական կարծիք հայտնել այս փաստաթղթի վերաբերյալ, կա՛մ էլ շատ վստահ եք, որ ելույթ ունենալու կարիք չկա։ Իսկ կարիքը կա, քանի որ վերաբերում է Հայաստանի ապագային, իսկ ապագան ինձ համար շատ մշուշոտ է»,- նշեց Գուրգեն Արսենյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝  Հայաստանի տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում և այդ տնտեսության վերակենդանացման համար պետք են այլ մոտեցումներ, այլ գործիքներ:  Նրա խոսքերով՝ երբ քննարկվում է մի  կոնցեպտ, որի հիմքում ընկած է տնտեսության իրական վիճակը պարզապես չտեսնելը, դա ասում է այն մասին, որ ցանկացած դեղատոմս էֆեկտիվ և օգտակար չի կարող լինել։

«Առաջին ընթերցման ժամանակ ինձ հետաքրքիր էր, թե այս Հարկային օրենսգրքի հիմնական շահառուներն ովքեր են լինելու։ Ինձ համար որոշակի պարզություն մտցրեց մի հարցազրույց, որը հայտնվեց շրջանառության մեջ։ Հայաստանում առևտրի միջազգային հիմնադրամի ղեկավար տիկին Սանչեսը տվեց հարցազրույց և բերեց որոշակի գնահատականներ։

Մասնավորապես նշեց,  որ  եթե ընդունվի այս «Հարկային օրենսգիրքը»՝ Հայաստանին  մեծ օգուտներ կբերի: Տիկին Սանչեսը վստահ էր, որ Հայաստանին պետք է ընդունել այս Հարկային օրենսգիրքը, քանի որ Հայաստանին պետք են լավ ճանապարհներ, լավ դպրոցներ, լավ կառավարում: Ես այդ ժամանակ հասկացա, թե շահառուն ով է, ով դուրս եկավ բեմի առաջին մաս ու դրա մասին հայտարարեց»,- նշեց պատգամավորը: 

Գուրգեն Արսենյանի խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը նման է մի ճանապարհի, որն անցնում է ուղտը: Ուղտի վրա բարձելու քանակ կա, ՀՀ տնտեսության ուղտի մեջքը ամեն րոպե կարող է կոտրվի, այդ ուղտը հնարավորություն չունի այդքան բեռ կրելու. «Որ այդ ուղտի մեջքը կոտրվի, բոլորս ենք կրելու դրա հետևանքները»:

Խնդիրը, ըստ նրա, կայանում է նրանում, որ մարդիկ չեն ուզում սթափ հայացքով նայել և տեսնել, որ Հայաստանում աշխատելու մոտիվացիան, ներդրում անելու, նոր բան ստեղծելու խթանը պակասել է, գնալով վերանում է:

«Ցանկացած երկրի հիմնական հարստությունը մարդիկ են: Կան ստեղծագործական, կազմակերպչական ջիղ ունեցող մարդիկ, որոնք կոչվում են գործարարներ, և կա մարդկանց մի շերտ, որ աշխատողներ են, գործարարների և աշխատողների համագործակցության արդյունքում է ստեղծվում բարիքը: Մինչդեռ Հայաստանում և գործարարները, և աշխատողները կորցրել են իրենց մոտիվացիան և հեռանում են Հայաստանից: Պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում, մենք պետք է կարողանանք մեր տնտեսության մասնակիցներին շահագրգռել: Որևէ մեկը գերի չի իր հայրենիքում ապրելու տեսլականին: Մարդն ունի դիմադրողականության սահման, երբ դա անցնում է, ինքը հեռանում է»,- ընդգծեց պատգամավորը:

Այնուհետև կրկին ընթերցեց տիկին Սանչեսի հարցազրույցից  մի հատված, որ «Հայաստանը միջազգային հանրության աջակցության կարիքն ունի, շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ Հայաստանը դիտում են՝ որպես ներդրումների վայր: Սա կարևոր ազդանշան է, «Հարկային օրենսգիրքը» փոխելով՝ Հայաստանը ցույց կտա, որ լուրջ է մոտենում խնդրին և մեծ գումարներ կգան:  Օգուտները հսկայական են լինելու՝ այս օրենսգիրքն ընդունելով: Եթե դա տեղի չունենա, հասկանում եք՝ դա ինչ կարժենա Հայաստանի համար»:

Գուրգեն Արսենյանը սա համարեց միջամտություն մեր երկրի ներքին գործերին. «Ուզում եմ հարց տալ, տիկին Սանչեսին՝ քանի՞ անգամ դուք պետք է փորձեք նույն ուղտը ծախեք Հայաստանի պետության, ժողովրդի վրա, որը չկա: Անընդհատ վճարել ենք ու չկա: Եթե գիտեի՞ք, սկզբից խոսեիք, երբ Հայաստանին վարկային բեռ էիք տրամադրում, որը  դարձել է 5,5 մլրդ, այդ ժամանակ խոսեիք: Իրենք իրենց վարկերի, իրենց փողի դարդն են, որ տվել են, ուզում են աղբյուր ունենալ հետ վերցնելու: Ես իմ երկրի դարդն եմ, մեր տնտեսվարողների դարդն եմ, որոնց հետ շփվում եմ, որոնք, ցավոք սրտի, ունեն Հայաստանից հեռանալու և այլ երկրներում աշխատելու մտադրություն: Ես չունեմ գործիքներ և չունեմ հնարավորություն մարդկանց բացատրելու, որ Հայաստանում աշխատելն ավելի շահավետ է»:

Եզրափակելով ելույթը, Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ դեմ է լինելու Հարկային նոր օրենսգրքին:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}