Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե. Կ. Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեին այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
Անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե՝ առանց չափազանցնելու առկա դժվարությունները կամ գերագնահատելու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը կառավարության գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսակետից կարևորել է նաև կանխատեսելիության և վերահսկողության բարձրացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան