Սա կարող է ձախողման սկիզբ լինել. Հ.Բագրատյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկմանը հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ներկայացնում է այն տարբերակը, որին քվերակել են առաջին ընթերցման ռեժիմով:
Նա նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ պատգամավորների՝ Էդ. Շարմազանովի, Հ. Բաբուխանյանի, Հ.Բագրատյանի կողմից առաջարկներ էին ներկայացվել:
«Այդ առաջարկությունները քննարկման առարկա դարձվել են և խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ սկզբունքային անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով այս պահին կառավարության այն դիրքորոշումը, որ անվանումների մասով պատկերացումներն այդպիսին են, որովհետև կա ծրագրի հետ կապված որոշակի տեսլական»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ առաջարկությունները քննարկման առարկա դարձվել են հետագայում ինստիտուցիոնալ վերանայման շրջանակներում դրանց անդրադարձ կատարելու համար:
Արփինե Հովաննիսյանն ընդգծեց, որ կառավարությունն այս պահի դրությամբ այս կառուցվածքով է պատկերացնում իր ծրագրերի իրականացումը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց. «Բացատրություն չկա, մենք արել ենք նորմալ առաջարկություն ձեզ: Ասում եք՝ քննարկել ենք, ինստիտուցիոնալ առումով հարմար է, հետո տեսլականը չի բռնում, հետո կբերենք… Սա ինձ համար անհասականալի է: Սա վատ մեկնարկ է: Ուզում եմ զգուշացնել, որ մենք լուրջ բաներ ենք ասում: Սա կարող է ձախողման սկիզբ լինել կամ էլ եթե ասում եք մեր տեսլականն ունենք, սկզբում ծրագիրը բերեիք, հետո կառուցվածքը: Այդպես չի լինում: Նման գործերը, հավատացեք ինձ և իմ փորձին, այդ ձևով չեն արվում»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը
- Գ. Ջհանգիրյան. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ակտիվությունը մի քիչ պասիվ պետք է լինի
- Նոր մոտեցումների մեկնարկ է. Ա. Հովհաննիսյանը՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
- Ճիշտ կլինի սկզբից Կառավարության ծրագիրը հաստատել, հետո ՝ կառուցվածքը. Հրանտ Բագրատյան
- ԱԺ փոխնախագահն առաջարկում է անվանափոխել սփյուռքի նախարարությունը
- Ձևեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք. Նաիրա Զոհրաբյան
- Մի քանի նախարարություն կանվանափոխվի, մեկը կվերափոխվի կոմիտեի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան