Հռոմի Պապը կոչ է արել պաշտպանել Հալեպի բնակչությանը
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը այսօր անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության կապակցությամբ և հերթական անգամ հորդորել բոլոր ուժերին՝ պաշտպանել քաղաքի բնակչությանը։ Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Ես կրկին իմ մտքերն եմ ուղղում սիրելի ու հոշոտված Սիրիային: Ես շարունակում են դրամատիկ նորություններ ստանալ Հալեպի բնակչության վիճակի վերաբերյալ, որի տառապանքները նաև իմն են»,-ասել է Պապը՝ հանդես գալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած ունկնդրության ժամանակ:
Ֆրանցիսկոսը «խորը ցավ և անհանգստություն» է հայտնել սիրիական քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որտեղ «մահանում են հիվանդ երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ»:
«Ես կրկին դիմում եմ բոլոր կողմերին՝ ամեն կերպ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Կոչս ուղղում եմ նաև այն մարդկանց խղճին, ովքեր պատասխանատվություն են կրում ռմբակոծումների համար և ովքեր պետք է դրա համար պատասխան տան Աստծո առաջ»,-եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան