Բայց ես պաշտոնակատար չեմ, չէ՞. ՊԵԿ նախագահ
«Ի՞նչ առաջարկի մասին եք խոսում: Բայց ես պաշտոնակատար չեմ, չէ՞: Պարզ չէ՞, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը պաշտոնակատար չէ»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր կառավարությունում աշխատանքը շարունակելու առաջարկություն ստացել եք:
Պատասխանելով Հարկային նոր օրենսգրքի մասին հարցին, մասնավորապես՝ գործարարները դժգոհ են, որ ավելի շատ հարկեր են պահանջվում, Հ. Հովսեփյանն ասաց. «Սովորաբար միշտ յուրաքանչյուր գործարար, երբ որ իրենից հարկ են փորձում գանձել, ինքը փորձում է հարկ վճարել, դժգոհում է»:
Նշենք, որ այժմ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան