Նման քննարկում ինձ հայտնի չէ. Վ.Միրումյանը՝ ՊԵԿ «գումարման, բաժանման, մասնատման մասին»
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ նախագծի հիմքում դրված է երեք առաջարկություն:
Առաջին երկու առաջարկությունները պայմանավորված են ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեի առանձնանցմամբ: Ըստ նրա, օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով սահմանված չեն համապատասխան պաշտոնական դրույքաչափեր ՊԵԿ նախագահի, նախագահի տեղակալների համար, ինչպես սահմանված էր մինչև ֆինանսների նախարարությանը միանալը:
Երկրորդ առաջարկությունը վերաբերում է նրան, որ ՊԵԿ որոշ աշխատակիցներ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածում նշված են որպես ֆինանսների նախարարության աշխատակիցներ, մինչդեռ ՊԵԿ աշխատակիցներ են: Առաջարկվում է խմբագրել:
«Երրորդ առաջարկությունը վերաբերում է՝ օրենքից հանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին տիրապետելու համար պետական ծառայողներին հավելումների պարտադիր տրամադրման նորմը: Այսինքն՝ այդ նորմը հանվում է, ինչը նշանակում է, որ պետական և ծառայողական գաղտնիքին տիրապետելու համար պարտադիր չէ, որ պետական ծառայողը հավելումներ ստանան, անհրաժեշտության դեպքում այդ պարտականությունը ներառվելու է նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում»,- ասաց Վ. Միրումյանը:
Պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե մամուլում երկու շաբաթ է գրում են, որ Պետական եկամուտների կոմիտեն գումարում են, բաժանում են, մասնատում են, տեղափոխում են, վերջանական որոշում կա՞, միգուցե՞ սպասեն մինչև կառավարության վերջնական կառուցվածքը լինի ու նոր որոշումն ընդունվի՞, Վ. Միրումյանն ասաց. «Նման քննարկում ինձ հայտնի չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան