Նալբանդյանը ԱՄՆ-ում բարձրաձայնել է ԼՂ խնդրի կարգավորման այս փուլի հրամայականի մասին
Հրամայական է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Ամերիկյան հեղինակավոր Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանգամանալից ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Ապրիլին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերը, նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ։ Այս հարձակումն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներով։ Բաքվի այս արկածախնդրությունը մեծ վնաս հասցրեց բանակցություններին և լրջորեն խաթարեց խաղաղ գործընթացը», - նշել է Էդվարդ Նալբանդյանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ հայկական կողմը համանախագահների հետ միասին ջանքեր է գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ:
«Այդ նպատակով հարկավոր է հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգնումը, ինչը մենք տեսնում ենք ուժի կիրառումը կանխող և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմանների ստեղծման մեջ»,-ասել է Նալբանդյանը:
Նա հիշեցրել է, որ հենց դա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը:
«Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին` 1994-1995 թթ.-ի եռակողմ, անժամկետ հրադադարի համաձայնագրերի լիակատար հարգում և իրականացում, երկրորդ` հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, և երրորդ` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում», - շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյանը Սիրիայի արտգործնախարարի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորումը
- Թուրքիայի կողմից միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Նալբանդյան
- Նալբանդյանն ամերիկյան վերլուծաբաններին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլը
- Էդվարդ Նալբանդյանը նախագահել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Նալբանդյանը շարունակում է նյու-յորքյան հանդիպումները
- Նալբանդյան. Որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ լուծել փախստականների խնդիրները
- Նալբանդյանն ու Կուրցը քննարկել են հայ-ավստիրական համագործակցության ընդլայման հարցեր
- Նալբանդյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները
- Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ