Մահացել է Շիմոն Պերեսը
93 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, որը վերջերս ինսուլտ էր ստացել ու գտնվում էր Թել Ավիվի հիվանդանոցում։ Այդ մասին գրում է Washington Post –ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Պերեսը միջուկային զենքով զինված տարածաշրջանում Իսրայելի հիմնադիրներից էր և պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի համար Խաղաղության Նոբելյան մրցանակակիր։
Ինսուլտից հետո Պերեսը կոմայի մեջ էր ընկել և նրան միացրել էին շնչառական ապարատին ու չնայած բժիշների ջանքերին, Իսրայելի նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացել էր և սեպտեմբերի 28-ին գիշերը նա մահացել է։