Ռոման Աբրամովիչը պաշտպանել է Անտոնիո Կոնտեին
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը թիմի մարզաբազայում ճաշել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։
Երկուշաբթի ռուս գործարարը ներկա է եղել թիմի մարզմանը։ «Չելսին» Պրեմիեր լիգայի վերջին 2 խաղում պարտվել է՝ ընդհանուր 1։5 հաշվով։ Պարապմունքից հետո Աբրամովիչը չի շփվել ֆուտբոլիստների հետ՝ գերադասելով ճաշի հրավիրել իտալացի մասնագետին։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
Ավելացնենք, որ 6-րդ տուրից հետո «Չելսին» 10 միավորով զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա