Սանչիսը՝ Ռոնալդուի փոխարինման մասին
Մադրիդյան «Ռեալի» նախկին պաշտպան Մանուել Սանչիսը մեկնաբանել է «Լաս Պալմասի» հետ խաղում հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի փոխարինումը։ Լա լիգայի 6-րդ տուրում «Ռեալը» 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը «Լաս Պալմասի» հետ, իսկ անհաջող դասավորված խաղում Քրիշտիանուն փոխարինվել է 72-րդ րոպեին։
Արդեն գտնվելով պահեստայինների նստարանին՝ նա մի շարք տհաճ արտահայտություններ է հնչեցրել Զինեդին Զիդանի հասցեին և ամեն կերպ արտահայտել իր դժգոհությունը մարզչի որոշումից։
Այս իրավիճակի առիթով արտահայտվել է «Ռեալի» նախկին ավագ Մանուել Սանչիսը, ով կարծում է, որ այդ իրավիճակում Ռոնալդուն պարտավոր էր ըմբռնում ցուցադրել։
«Լավ չէ, որ երբ ֆուտբոլիստին փոխարինում են, նա կարծում է, որ իր հետ ճիշտ չեն վարվում,- Սանչիսի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ խաղադաշտում 11 խաղացողներ են։ Եվ եթե ընտրել են իրեն, նշանակում է, որ այդ պահին ինքն ամենաթույլն է։ Ամեն դեպքում՝ Ռոնալդուի գործողություններում ես արհեստականություն չեմ տեսնում։ Դրանում ինձ համար չկա ոչինչ, որը դուրս է գալիս նորմալի շրջանակներից»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա