Միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանության առաջ պայման են դրել. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։
«Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար էլ ՀՀ իշխանությունները Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։ Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, թեև ընդգրկված է կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց փոփոխված տարբերակը դեռ խորհրդարան չի հասել։
«ՀԺ»-ի տեղեկություններով, այն նախօրեին գտնվում էր նախագահականում, որտեղ Սերժ Սարգսյանի համաձայնությանը ստանալուց հետո նոր ԱԺ կուղարկվի։ Եվ երեկ որևէ պատգամավոր տեղյակ չէր, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրինագծում, քանի որ կառավարությունում դրա քննարկումներն անցել են գաղտնի պայմաններում»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա