Կառավարությունում քննարկվել են սպառողներին հուզող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին. հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին և արտադրողներին հուզող տարբեր հարցեր: ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով:
Կարեն Կարապետյանը, կարևորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի». վարչապետ
- Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի». Կարեն Կարապետյանը՝ բանկային համակարգի ներկայացուցիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան