Պուտին. Պետք է նվազեցնել նավթի գներից կախվածությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի պետական բյուջեի՝ նավթի գներից կախվածության նվազեցմանն ուղղված քաղաքականությունը շարունակելը:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, միաժամանակ նա կարևորել է հարկերի ու այլ վճարների հավաքման ցուցանիշի բարձրացումը:
Ռուսաստանի առաջնորդը միաժամանակ պահանջել է միջնաժամկետ հեռանկարում ապահովել 4 տոկոսանոց գնաճ՝ ավելացնելով, որ երկրի մակրոտնտեսական իրավիճակը, չնայած դրական միտումներին, շարունակում է մնալ բարդ:
Պուտինը հայտարարել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն ավարտական փուլում են, նոյեմբերի 1-ին այն կներկայացվի Պետական դումայի քննարկմանը: