Ֆրանսիացի պատգամավորը եղել է Թալիշում և Մատաղիսում
«Չնայած առկա դժվարություններին՝ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը»,-այս մասին նշել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ այլևս երբեք չեն կրկնվի նման դեպքեր:
Նա նշել է, որ ինքն արդեն 13-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ. ապրիլյան իրադարձություններից հետո եղել է Թալիշում և Մատաղիսում, տեղում ծանոթացել իրավիճակին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին