Դովլաթովի արձանը վերջնական տեսքի բերելու համար հարկավոր է գրասեղան ու գրամեքենա
Գրող Սերգեյ Դովլաթովի՝ Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժված արձանը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ է ավելացնել գրասեղան, գրամեքենա, ինչպես նաև ամպրապնդել հիմքը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով հուշարձանների պահպանության ու մշակույթի քաղաքային հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:
Արձանի հեղինակը Վյաչեսլավ Բուխաևն է, այն այժմ գտնվում է վարպետի արվեստանոցում:
«Արձանը կվերամշակվի, դրան կավելացվի դուռ, գրասեղան, գրամեքենա: Անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար վարպետից կպահանջվի մի քանի օր, որից հետո արձանը կվերդարձվի իր տեղը»,-հայտնել են հանձնաժողովից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերգեյ Դովլաթովի հիշատակին Սանկտ-Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին բացված հուշարձանը ապամոնտաժել են:
Հարակից հրապարակումներ`
- Ապամոնտաժել են Դովլաթովի հուշարձանը
- Դովլաթովի պատվին Տալինում 399 քմ մակերեսով դիմանկար են պատրաստել
- «Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է