Տնտեսություն 14:49 28/09/2016 Հայաստան

550 հազար քաղաքացի եկամտահարկի տնտեսում կունենա

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում բազմաթիվ առաջարկություններ են ստացվել պատգամավորներից և գործարարներից: Բացի այդ, ըստ նրա, ՀՀ  կառավարությունում քննարկումների ժամանակ նոր առաջարկություններ են ձևավորվել, որոնց  հիման վրա նախագիծն էապես լրամշակվել է:

«Ցանկանում եմ նշել, որ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունների գերակշիռ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել են»,- ընդգծեց նա:

Վախթանգ Միրումյանը ներկայացնելով եկամտային հարկի դրույքաչափերը՝ նշեց, որ երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակում եկամտային հարկի սանդղակն էապես վերանայվել է: «Վերանայվել է հետևյալ ուղղությամբ. 23 տոկոս դրույքաչափ է առաջարկվում կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձերի պարագայում՝  նախագծով նախատեսված մինչև 120 հազար դրամ շեմի դեպքում: Դա նշանակում է, որ գործող 24.4 և 26 տոկոս դրույքաչափերի փոխարեն 23 տոկոս է կիրառվելու 120-150 հազար միջակայքում գտնվող աշխատավարձերի համար»,- ասաց նա:

Երկրորդ դրույքաչափը՝  28 տոկոսը, ըստ Վ.Միրումյանի, առաջարկվում է կիրառել ոչ թե 120 հազարից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, ինչպես նախատեսված էր առաջին ընթերցման տարբերակում, այլ՝ 150 հազարից 2 մլն դրամ միջակայքի համար:

«Իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում առաջարկվում է պահպանել այսօրվա գործող դրույքաչափը, որը կազմում է 36 տոկոս»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Ըստ նրա՝  թե գործող օրենքով, թե նախագծի նախնական տարբերակով եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը կազմում է 25.3 տոկոս, իսկ այժմ առաջարկվում է այդ դրույքաչափը նվազեցնել մինչև 24.9 տոկոս:

Դա նշանակում է, որ մինչև 280 հազար դրամ աշխատավարձ ստացողները, իսկ նշված անձանց  թիվը ՀՀ-ում կազմում է 89,8 տոկոսը կամ 550 հազար քաղաքացի ունենալու են եկամտային հարկի գծով տնտեսումներ. «Այսինքն՝ դրույքաչափերի արդյունավետ նվազեցման արդյունքում 550 հազար քաղաքացի եկամտահարկի տնտեսում կունենա»:

Իսկ դրանից բարձր աշատավարձի դեպքում եկամտահարկի դրույքաչափը բարձրանում է, բայց ոչ այն չափով, ինչ չափով առաջարկվում էր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով:

Լրամշակված տարբերակում, ըստ Վ.Միրումյանի, այն կազմում է առավելագույնը 1,72 տոկոսային կետ և վերաբերելու է միայն 2 մլն դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացողներին:

Երկրորդ փոփոխությունը, ըստ Վախթանգ Միրումյանի, վերաբերում է շրջանառության հարկի շեմին, որը նախագծի նախնական տարբերակում սահմանված էր  40 մլն դրամ, իսկ լրամշակված տարբերակով առաջարկվում է շեմը սահմանել 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված էր մինչև շեմի բարձրացումը:

«Շեմի բարձրացումն ի սկզբանե հայտարարված էր որպես ժամանակավոր միջոցառում: Եթե մենք անգամ Հարկային օրենսգրքով որևէ բան չփոխենք, այսօրվա օրենքով նշանակում է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մենք ունենալու ենք տարեկան 58.35 մլն դրամի շեմ»,- ասաց նա:

Նա միաժամանակ նշեց, որ այն տրամաբանությունը, որը դրված էր շրջանառության հարկի շեմի բարձրացման հիմքում՝ տեսել են, որ այս մեկ տարվա ընթացքում  այն չի ծառայել իր նպատակին: Ավելին, շատ դեպքերում ներկայումս այն խոչընդոտում է փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը՝ նրանց դնելով ավելի պակաս մրցակցային պայմանների մեջ:

«Մենք ենթադրում էինք, որ շեմը բարձրացնելով կունենայինք  շրջանառությունների հայտարարագրման իրական ծավալների աճ, քանի որ ի սկզբանե կար այն ենթադրությունը, որ նման շեմը չի նպաստում, որպեսզի ՓՄՁ-ներն իրապես հայտարարագրեն իրենց իրացման շրջանառությունը և մոտենան այդ շեմին: Ցավոք, պետք է փաստենք, որ իրավիճակը չի փոխվել:  Այսօր ունենք իրավիճակ, երբ 46 հազար տնտեսվարողներ տարեկան հայտարարագրել են մինչև 10 մլն դրամ շրջանառություն, 54 հազար տնտեսվարողներ ունեն մինչև 30 մլն դրամ շրջանառություն, ինչը բավական հեռու է 115 մլն-ի շեմից: Իսկ իրականում ի՞նչ ունեցանք, ունեցանք իրավիճակ, երբ հարաբերականորեն բարձր շրջանառություն ունեցող անձինք, որոնք մինչ այդ գործում էին ԱԱՀ-ի դաշտում, հնարավորություն ունեցան թափանցել շրջանառության հարկի դաշտ և իրենց ուժեղ կարողությունները թելադրել: Այդ պատճառով առաջարկվում է վերանայել 40 մլն դրամի շեմը, այն սահմանել 58.35 մլն դրամ, այնպես, ինչպես գործում էր մինչև շեմը բարձրացնելը»,-նշեց ՊԵԿ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին սպարապետ
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}