Էլլարդայսը հեռացել է Անգլիայի հավաքականից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, Մալթայի, Սլովենիայի, Շոտլանդիայի ու Իսպանիայի ընտրանիների հետ խաղերում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Գարետ Սաութգեյթը։
Էլլարդայսն ընդամենը 67 օր առաջ է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Նրա ղեկավարությամբ թիմը 1 հանդիպում է անցկացրել՝ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում 1։0 հաշվով հաղթելով Սլովակիայի ազգային թիմին։
Երեկ հայտնի դարձավ, որ Էլլարդայսը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց առաջ նա հանդիպել է «գործարարների» հետ՝ Հեռավոր Սրևելքից։ Վերջիններս ցանկանում էին գումարներ վաստակել Անգլիայի տրանսֆերային շուկայում մեքենայությունների միջոցով։ Խոսքը 400 հազար ֆունտ ստեռլինգ արժեքով գործարքի մասին էր։ 61-ամյա անգլիացին համաձայնվել է մեկնել Սինգապուր ու Հոնկոնգ՝ որպես ներկայացուցիչ, նաև բացատրել է, թե ինչպես կարելի է շրջանցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կանոնները, որոնք արգելում են երրորդ կողմերին՝ տիրելու ֆուտբոլիստների իրավունքներին։ Գործարար ներկայացած լրագրողների հետ զրույցը տեսագրվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա