Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկելու են վերանորոգման աշխատանքներ
Հոկտեմբերի 1-4-ը Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում: Թատրոնը երեք ներկայացում կխաղա Պատանի հանդիսատեսի թատրոնում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյան:
Նա տեղեկացրեց նաև, որ երեք ներկայացում էլ խաղալու են Վանաձորի թատրոնում, այնուհետև վերադառնալու են Թբիլիսի: Հյուրախաղերը նվիրված են թատրոնի 160-ամյակին:
Ա. Բանդանդուրայնն ասաց, որ թատրոնի շենքն արդեն յոթ տարի է չի գործում, միաժամանակ հավելեց, որ շուտով սկսվելու են վերանորոգման աշխատանքները. Վրաստանի մշակույթի նախարարությունը տրամադրել է երեք միլիոն լարի:
«Մեկ տարուց թատրոնի շենքի վերաբացումից հետո՝ մենք ամեն օր ներկայացումներ ենք ունենալու»,- նշեց թատրոնի տնօրենը:
Այս տարիներին, ինչ թատրոնը շենք չի ունեցել, նրա փոխանցմամբ, ներկայացումներ են խաղացել Թբիլիսի տարբեր թատրոններում, եղել են նաև Ջավախքում:
«Մեր հանդիսատեսը ոչ միայն հայերն են, այլ նաև վրացիներ»,- հավելեց Ա.Բայանդուրյանը:
Խոսելով թատրոնի դերասանական կազմի մասին, նա ասաց, որ ունեն 30 երիտասարդ դերասան:
«Այսպիսի կազմ թատրոնը երբեք չի ունեցել: Նրանք մեր թատրոնի վաղվա օրն են, ունեն թատերական կրթություն, հոգեբանություն, կարող են պահպանել թատրոնը»,- նշեց թատրոնի տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու