Քաղաքագետ. «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար
«Իսկանդեր»-ը ոչ միայն ռազմական պոտենցիալ ունեցող համալիր է, այլև քաղաքական գործիք՝ Հայաստանի համար: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված սպառազինությանը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դա նաև Հայաստանի համար պարտավորեցնող է՝ ավելի լուրջ ամբիցիաներ ունենալ ու գլոբալ խնդիրներ դնել իր արտաքին քաղաքականության առջև»,-ասաց քաղաքագետը:
Ընդհանրապես նորագույն ռազմական տեխնիկայի ցուցադրումը, ըստ բանախոսի, քաղաքական նոր քաշ է հաղորդում Հայաստանին: Վկայակոչելով ԱԳՆ ղեկավարի ՄԱԿ-ի ելույթը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը շատ խստացնում է գնահատականներն ու դիրքորոշումները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Պապյանը՝ «Իսկանդեր» զինատեսակի ցուցադրման մասին
- Զորահանդեսին ամեն ինչ չէ, որ ցուցադրվել է. Վաղարշակ Հարությունյան
- Զորահանդեսում ներկայացված զինատեսակները Հայաստանինն է. Մովսես Հակոբյան
- Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»
- Հանրապետության հրապարակում պատրաստվում են ռազմական շքերթին
- Սեյրան Օհանյանը զորահանդեսի փորձի մասնակիցներին ցուցումներ է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին