Վարդին պատմել է, թե ինչպես է բուժվել օղիով
Իր ինքնակենսագրականում Վարդին պատմել է, որպես ֆուտբոլիստ, կայացման դժվարությունների մասին։ Isport.ua-ն հրապարակել է գրքի հատվածներից մեկը, որում ֆուտբոլիստը պատմում է «Լեստերում» իր կարիերայի սկզբի մասին։
«Լեստեր» տեղափոխվելուց անմիջապես հետո Վարդին ոտքի ծանր վնասվածք է ստացել։
«Այն ժամանակ ես օրերով տանն էի նստում։ Ինձ հանգիստ էր պետք, և ես բուժվում էի տնային պայմաններում։ Սակայն որպեսզի շատ տխուր չլինի, ես հիշեցի, որ 3 լիտր թորած օղի ունեմ։ Սակայն ոչ թե ուղղակի խմում էի այն, այլ խառնում «Skittles» կոնֆետների հետ։ Մի շշի մեջ գցեցի կարմիր, մյուսի մեջ՝ ծիրանագույն կոնֆետներ։ Սպասեցի, մինչև դրանք լուծվեն, հետո լցրեցի բաժակի մեջ։ Շատ դժվարությամբ էր խմվում, որովհետև ավելի շատ կոնֆետի համ էի զգում, քան օղու։
Դրանից հետո իմ վերքը չէր փակվում։ Մեր ֆիզիոթերապևտ Դեյվ Ռեննին չէր կարողանում հասկանալ, թե ինչու վերքս այդքան երկար ժամանակ չի ապաքինվում։ «Դու ի՞նչ ես անում»,- հարցրեց նա ինձ։ «Ոչինչ»,- պատասխանեցի ես։
Ավելի ուշ ստիպված էի նրան ամեն ինչ պատմել։ Նա բացատրեց, որ ալկոհոլն ընդհանրապես չի նպաստում ապաքինմանը, այլ ընդհակառակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա