Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հայացքը կրկին ուղղել է Վենգերի վրա
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է գլխավորել Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որն առանց մարզիչ է մնացել Սեմ Էլլարդայսի պաշտոնանկությունից հետո: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Դեռ այս ամառ էին նման խոսակցություններ շրջանառվում, երբ հավաքականին հրաժեշտ տվեց Ռոյ Հոջսոնը, սակայն ֆրանսիացի մասնագետը նախապատվությունը տվեց «Արսենալին», իսկ ընտրանին գլխավորեց Էլլարդայսը:
Վերջին սկանդալներից հետո, երբ անգլիական թիմը կրկին առանց մարզիչ է մնացել, երկրի ֆուտբոլի ասոցիացիան հայացքը կրկին սևեռել է Վենգերի վրա: Այս անգամ 66-ամյա մասնագետին հնարավորություն կտրվի աշխատանքն ավարտել լոնդոնյան թիմում, հետո միայն գլխավորել հավաքականը, իսկ մինչ այդ ընտրանու գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի երիտասարդական թիմը գլխավորող Գարետ Սաուտհեյթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա