Լինել ինչպես Բեքհեմը. 19-ամյա տղան 20,000 ֆունտ է ծախսել՝ պլաստիկ վիրահատությունների համար
Անգլիական հեռուստաընկերություններից մեկի եթերում 19-ամյա Ջեկ Ջոնսոնը պատմել է իր անհավանական պատմությունը: Նա երկրպագում է Անգլիայի ազգային հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի», «Միլանի», ՊՍԺ-ի և «Լոս-Անջելես Գելեքսիի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին: Իր կուռքի նկատմամբ ունեցած մոլուցքը տղային հասցրել է այն աստիճանի, որ նա որոշել է արտաքնապես նմանվել իր սիրելի ֆուտբոլիստին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Արդյունքում՝ նա բազմաթիվ անգամներ ենթարկվել է պլաստիկ վիրահատությունների՝ այդ ամենի համար ծախսելով 20,000 ֆունտ ստեռլինգ: 19-ամյա ուսանողը ոչ մի տեղ չի աշխատում, իսկ վիրահատությունների համար նախատեսված գումարը վարկով է վերցնում: Արդյունքը, իհարկե, հուսադրող չէ, սակայն Ջեկը չի հիասթափվում և հիմա էլ մտածում է որովայնի վիրահատության մասին: Ջոնսոնը կարծում է, որ իրեն վիճակված է հայտնի դառնալ, ինչպես Բեքհեմը և ինքը պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները՝ նպատակին հասնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա