Բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ կիրականացվի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը նախատեսված է ավարտել 2018 թվականին:
Պետական և ոչ պետական ՀՀ բուհերի պրոռեկտորների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ժամանակին դրա նպատակն է եղել բուհական համակարգը ընթեռնելի, չափելի և գնահատելի լինի:
«Ժամանակն է ամփոփել միջանկյալ արդյունքները, ինչպես նաև քննարկել ծրագրային հավատարմագրման հնարավորությունը»,-ասել է նա:
Լևոն Մկրտչյանը բուհերին առաջարկել է արդեն իսկ սկսել մշակել ծրագրային աուդիտին հաջորդող ծրագրային հավատարմագրման ճանապարհային քարտեզը. նախևառաջ հստակեցնել բուհի ռազմավարությունը, հավատարիմ մնալ որդեգրած առաքելությանը:
Լևոն Մկրտչյանը բուհերին հորդորել է ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները՝ որպես օգնություն առաջարկելով կլաստերների գաղափարը: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՈԱԱԿ առաջարկը, ըստ որի՝ բուհերի համար ծրագրային հավատարմագրման որոշակի պարտադիր տոկոս պետք է սահմանվի յուրաքանչյուր տարվա համար:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ բուհերի հետ քննարկումների արդյունքում եզրակացրել են, որ մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Հետևաբար, առաջարկ է ներկայացվել նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը:
Հանդիպման ավարտին նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ՈԱԱԿ-ի և բուհերի մշակած ծրագիրը նախարարություն ներկայացնել` ռեկտորների խորհրդում քննարկելու և կլաստերային աուդիտի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները