Կառլոս Տևես. «Հոգնել եմ…»
«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ այս տարվա ավարտին հնարավոր է խաղակոշիկները մեխից կախի: Վերջնական որոշում կայացնելուց առաջ «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Յուվենթուսի» նախկին խաղացողը կխորհրդակցի ընտանիքի անդամների և գործակալի հետ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Տարեվերջին, հնարավոր է, լքեմ «Բոկան»: Մտածում եմ մարզական կարիերաս ավարտելու մասին: Հոգնել եմ: Կխոսեմ ընտանիքիս անդամների հետ, կտեսնեմ, թե ինչ կարծիք ունի գործակալս, որից հետո կհայտնեմ որոշմանս մասին»,- ասել է Տևեսը:
Հիշեցնենք, որ Տևեսն արգենտինական ակումբ է վերադարձել 2015 թ.: Նա Անգլիայի եռակի, Իտալիայի և Արգենտինայի՝ կրկնակի և Բրազիլիայի չեմպիոն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա