ՀՀ վարչապետը ներկայացրել է Հրաչյա Ռոստոմյանին. «Հարկավոր է սպորտը դարձնել անհրաժեշտություն»
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմին է ներկայացրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Այս մասին տեղեկացնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական կայքը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին կատարած աշխատանքի համար և նշել, որ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Գաբրիել Ղազարյանն աշխատելու են միասին և նրանցից ակնկալիքները մեծ են:
Վարչապետի խոսքով՝ պետք է անել հնարավորն առողջ ապրելակերպի գաղափարը երկրում, հատկապես գյուղական համայնքներում, տարածելու համար և այդ նպատակով նախարարությունից ակնկալում է որակապես նոր ու համարձակ աշխատանք, նաև՝ համապատասխան հիմնադրամների ներգրավմամբ:
«Անհրաժեշտություն կա կազմակերպել ազգային ծրագիր, թե ինչպես ենք ստեղծելու մի իրավիճակ, երբ սպորտը դառնում է անհրաժեշտություն, պետք է այդ գաղափարը տարածել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին