Կիրսան Իլյումժինովը կլինի երևանյան միջոցառման պատվավոր հյուրերի թվում
Հոկտեմբերի 1-11-ը Երևանում կանցկացվի «Երևան Օփեն» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպում է Երևանի շախմատի ֆեդերացիան: Հոկտեմբերին կկայանա նաև միջազգային կոնֆերանս՝ «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, միջազգային կոնֆերանսն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում։ Այս տարվա միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Ի տարբերություն կոնֆերանսին, «Երևան Օփեն» միջազգային մրցաշարն անցկացվում է առաջին անգամ, սակայն արդեն 11 երկրի 115 շախմատիստ մասնակցելու հայտ է ներկայացրել, որոնց թվում է նաև 23 միջազգային գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: