Ժոզե Մոուրինյո. «Մխիթարյանը վաղը խաղադաշտ դուրս չի գա»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և մասնակցել է մանկունյանցիների այսօր կայացած մարզմանը, սակայն Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուկրաինական «Զարյայի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը խաղադաշտ դուրս չի գա: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի այսօր կայացած մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության առաջին տուրում անգլիական ակումբն առանց Հենրիխ Մխիթարյանի Հոլանդիայում պարտվել էր «Ֆեյենորդին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա