Ջասթին Բիբերը՝ հոկեյի մայրցամաքային լիգայում
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը, ով 4 անգամ ընդգրկվել է «Forbes»-ի վարկածով աշխարհի ամենահայտնի մարդկանց տասնյակում, մարզում է անցկացրել հոկեյի մայրցամաքային լիգայի «Յոկերիտ» թիմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բիբերը համերգային շրջագայությամբ ժամանել էր Հելսինկի և երաժշտական ելույթների արանքում կարողացել է «Հարթվալլ-Արենա» դուրս գալ՝ «Յոկերիտի» լեգենդար խաղացողների հետ միասին:
Գաղտնիք չէ, որ Ջասթինը հոկեյի կրքոտ երկրպագու է: Սառցադաշտում նա կրում էր իր սեփական չմուշկները և բերել էր իր տափօղակը: Մարզումից հետո Բիբերը լուսանկարվել է լեգենդար հոյեկիստների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա