Սերենա Ուիլյամս. «Ինչո՞ւ պետք է 2016 թ. վախենամ ու մտածեմ նման բաների մասին»
Ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ ԱՄՆ-ում իրեն այնքան էլ ապահով չի զգում՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, քանի որ ինքն էլ սևամորթ է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 6-ին Մինյեսոտա նահանգում ոստիկանը կանգնեցրել էր մեքենան՝ փաստաթղթերը ստուգելու համար: Մեքենայում են եղել 32-ամյա Ֆերնանդո Կաստիլոն, նրա ընկերուհին՝ Լավիշա Ռեյնդոլդսն ու 4-ամյա Դայմոնդը: Կաստիլոն նույնիսկ չի հասցրել փաստաթղթերը ցույց տալ, երբ ամերիկասի ոստիկանը 4 անգամ կրակել է նրա վրա՝ վերջինիս սևամորթ լինելու պատճառով: Իհարկե, ոստիկանին աշխատանքից ազատել են:
«18-ամյա զարմիկիս խնդրել էի ինձ հանդիպման ուղեկցել: Միանգամից ասեմ, որ նա ևս սեևամորթ է: Ճանապարհին նկատեցի ոստիականական մեքենան: Ստուգեցի, թե չե՞նք գերազանցել արդյոք արագությունը: Հետո հիշեցի այդ դաժան պատմությունը: Նույնիսկ զղջացի, որ ղեկին ես չէի: Ինչո՞ւ պետք է 2016 թ. վախենամ ու մտածեմ նման բաների մասին»,- ասել է Սերենան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա