Տիգրան Հարությունյանը՝ Վրաստանի չեմպիոն
Ավարտվեց Վրաստանի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Բաղդասարյանը գլխավորում էր «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես էր գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում էր «Նոնա» ակումբը:
Վրաստանի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Նոնա» ակումբը, որը 6 հանդիպում ավարտեց հաղթանակով և միայն մեկ մրցախաղում ոչ-ոքի խաղաց: Թիմի հաջողությանը նպաստեց նաև Տիգրան Հարությունյանի վստահ ելույթը, ով 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և մի քանի մրցախաղերում տարավ որոշիչ հաղթանակներ: «Սամեգրելոն» զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա