Ասիական զարգացման բանկը վատացրել է կանխատեսումները Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վատացրել է 2016թ-ին Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ ավելի վաղ կատարած կանխատեսումները: Օրերս հրապարակված զեկույցում տեղ գտած ցուցանիշների համաձայն` 2016թ-ին Ադրբեջանում կանխատեսվում է 2,5% տնտեսական անկում` ավելի վաղ կանխատեսվող 1% անկման փոխարեն:
Միևնույն ժամանակ Ադրբեջանում առկա ինֆլյացիայի բարձր մակարդակը հարվածում է շարքային սպառողներին, ինչն էլ` զգալիորեն կրճատում է սպառումը: Ասիական զարգացման բանկը գտնում է, որ Ադրբեջանում տնտեսական ակտիվությունը կնվազի նաև այն պատճառով, որ կառավարությունը խստացրել է դրամավարկային քաղաքականությունը, ինչի հետևանքով կրճատվել է բանկերի կողմից վարկերի տրամադրման ծավալը: 2016թ-ին ԱԶԲ-ի կանխատեսումներով Ադրբեջանում ինֆլյացիայի մակարդակը կկազմի ավելի քան 12%:
Ինֆլյացիայի զսպման նպատակով Ադրբեջանի Կենտրոնական բանկը 5 անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը 2015թ-ի հուլիսի 3%-ի փոխարեն 2016թ-ի սեպտեմբերին կազմել է 15%: Բացի դրանից 38%-ով ջրամատակարարման վճարի թանկացումը է և 16%-ով էլեկտրամատակարարման թանկացումը տարվա երկրորդ կեսին կարող է բերել ինֆլյացիայի առավել ուժեղ ալիքի:
Նշենք նաև, որ միևնույն զեկույցի համաձայն` Հայաստանի համար 2016թ-ին կանխատեսվում է 2% տնտեսական աճ, որն անփոփոխ է մնացել նախորդ զեկույցի համեմատությամբ: Փոխվել են ինֆլյացիայի մակարդակի վերաբերյալ սպասումները. եթե նախորդ կնախատեսումներով Հայաստանում սպասվում էր 3,8% ինֆլյացիա, ապա նոր զեկույցի տվյալներով` սպասվում է 1,5% ինֆլյացիա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին