Պետք է ճնշել պետական իշխանություններին, որ մեծ ուշադրություն դարձնեն մարզերին. Բարսեղյան
Համապետական բյուջեի ընդամենը 10 տոկոսն է բաժին հասնում համայնքներին, որից 5.5 տոկոսը մարզերին է հատկացվում, իսկ մնացած մասը՝ Երևանին: Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ավագանու անդամի ընտրություններից առաջ «Մեդիա կենտրոնի» քննարկմանը այս տվյալները ներկայացրեց Գյումրու ավագանու անդամ, «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Լևոն Բարսեղյանը և նկատեց. «Բյուջեի բաշխման հարցում խտրական վերաբերմունք կա մարզերի նկատմամբ»:
Խտրական վերաբերմունքի վառ օրինակ մատնանշեց Բարսեղյանը՝ Երևանում մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեն 240 դոլար է, իսկ Գյումրում այդ գումարը 60 դոլար է:
Բարսեղյանն ընտրություններին մասնակցում է կոնկրետ ծրագրող՝ Գյումրու քաղաքապետարանում «պարապ», «կիսապարապ» աշխատողներ և տարբեր բաժիններում ուռճացված հաստիքներ չպետք է լինեն:
«Հաստիքացուցակը պետք է լինի ամենաարդյունավետը, պետք է ուսումնասիրվի, կատարվի հետազոտություն, թե ինչի կարիք պետք է ունենա համայնքը և ըստ այդմ բաշխել գումարը: Ես մասնագետների հետ ի մի եմ բերել համայնքի ծախսվող գումարի հաշվարկը և եզրակացրել ենք, որ 7 մլն դրամանոց բյուջեից 1.5 մլն-ը անարդյունավետ ծախս է», -հայտարարեց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ արդյունավետ կառավարման դեպքում այդքան գումար չէր ծախսվի:
Բարսեղյանի համոզմամբ, պետք է ճնշել պետական իշխանություններին, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարզերին, համայնքներին:
«Պետք է հարկային, վարկային ու սոցիալական արտոնություններ տալ համայնքներին», -ասաց Բարսեղյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին