Գողությունը գողանալ բառը չէ. Գալուստ Սահակյան
Կառավարության մեջ գործառույթներ կան, որոնք ճիշտ ձևով չեն իրագործվում և առաջացնում են որոշակի բողոքներ, որը համարեց գողություն: Գողություն ոչ թե գողական ասպարեզի մարդիկ գողանում, տանում են, չգիտեմ ինչեր են անում, այլ պարզապես չկիրառելը համարեց գողություն,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը պրիմիտիվ գողության մասին:
«Գողությունը գողանալ բառը չէ։ Այն երևույթը, որը կառավարության անդամները՝ ներքևից մինչև վերև պիտի օգտագործեն, երբեմն-երբեմն չի կատարվում դա։ Եվ դա համարեց որպես գողություն»,- հավելեց նա:
Ըստ Գ. Սահակյանի, եթե որևէ մեկը գիտի՝ ովքեր են գողերը, հայտարարելու բան չէ, դրա համար կան հատուկ հիմնարկներ, որտեղ տեղեկացնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին