«Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» շրջանակում ստենտավորումների թիվն ավելացել է
Հայաստանում արդեն այս տարվա ընթացքում «Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» շրջանակում կատարվել է 1317 ստենտավորում: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում կատարվել էր 737 ստենտավորում, իսկ ողջ տարվա ընթացքում՝ 1516: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Ըստ նրա, այս ցուցանիշը վկայում է ոչ թե այն մասին, որ հիվանդացությունն է ավելացել, այլ՝ ծրագիրը շատ ավելի հասանելի է դարձել ազգաբնակչության համար, բարձրացել է մարդկանց իմացության աստիճանը:
Ծ. Վարդանյանի խոսքով, հիվանդացության մակարդակը նախորդ տարվա համեմատ նույնն է:
Նա նաև ասաց, որ «Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» արդյունքում սուր ինֆարկտից մահացության դեպքերը 500-ով պակասել են:
Հարակից հրապարակումներ`
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ. Արմեն Մուրադյան
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս նվազեցնում է սրտի ստենտավորման գները
- Հայաստանում սրտի ստենտավորման արժեքը նվազում է
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն
- Այս տարի սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան