«Իսկանդերի» հետ կապված քննադատությունները մի քանի բացատրություն ունեն. քաղաքագետ
««Իսկանդեր» զինատեսակի հետ կապված քննադատություններն ու տարակարծություններն իրար հետ կապված մի քանի բացատրություններ ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտը արդեն իսկ դարձել և շարունակում է դառնալ Արևմուտք-Ռուսաստան առճակատման դաշտ. «Այն հանգամանքը, որ «Իսկանդերը» ձեռք է բերվել Ռուսաստանից, այլ ոչ թե Պարագվայից կամ Ուրուգվայից, դա դառնում է քննադատական ալիքի տարրերից մեկը: Մյուս կողմից «Իսկանդերն» ունեցավ նաև հասարակական ներքաղաքական դժգոհությունների ալիքի ռեակցիա և հասարակությունը դժգոհում էր ոչ թե զինատեսակից, այլ ընդհանուր ներքաղաքական իրավիճակից»:
Ըստ քաղաքագետի՝ դրա ցուցադրումը ռազմական առումով մեծ հնչողություն ունեցող փաստ է, իսկ յուրաքանչուր լուրջ փաստ միշտ դառնում է հասարակական քննադատության առարկա:
Բացի դրանից, ըստ Սերգեյ Մինասյանի, խնդիր կա նաև մասնագիտական ընկալումների հետ կապված. «Մենք ունենք լուրջ խնդիրներ պետական մակարդակով հասարակության մեջ քարոզչական աշխատանքների հետ կապված: Ստացվեց մի իրավիճակ, որ մասնագետները փորձեցին մեկնաբանել «Իսկանդերի» ներկայությունը և այն փաստը, որ դա հանդիսանում է ոչ թե ռուսական բանակի, այլև ՀՀ ԶՈւ զինատեսակ, իսկ դա արվեց քննադատական ալիքից հետո: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նախապատրաստական աշխատանքն արվում է բավականին երկար ժամանակ, միչև ցուցադրումը: Այդ առումով մենք լուրջ պրոբլեմ ունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. «Իսկանդեր»-ը նաև քաղաքական գործիք է Հայաստանի համար
- Պապյանը՝ «Իսկանդեր» զինատեսակի ցուցադրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան